Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

80 երկիր ԱՄՀ-ից խնդրել է ֆինանսական աջակցություն

80 երկիր ԱՄՀ-ից խնդրել է ֆինանսական աջակցություն
02.04.2020 | 14:56

80 երկրներ ֆինանսական օգնություն են հայցել Արժույթի միջազգային հիմնադրամից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ ասել է հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան մամուլի ասուլիսում: ԱՄՀ-ն արդեն հաստատել է Ղրղզստանից հայցը: Առաջիկայում սպասվում են նոր հայտեր: Գեորգիևան նշել է, որ մինչև այս պահը հիմնադրամը միևնույն ժամանակ երբեք չի դիտարկել մի քանի խնդրանք: Սակայն նա չի նշել, թե որ երկրներն են դիմել օգնության համար:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ